Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ