![]()
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համատեղ Հռչակագրին, նշում է՝ Վաշինգտոնում վերջնականապես ամրագրվեց երկու ժողովուրդների խաղաղության ձգտումը:
Ըստ պատգամավորի՝ պատմական օր է, մեր ժողովրդի համար տոնական օր, և օգոստոսի 8-ը պետք է այլևս նշվի որպես վերջնական պետականության ձևավորման օր: Սա այն հավերժության ձգտող պետականությունն է՝ աշխարհի հզորների կողմից ճանաչված սահմաններով, ինչի փաստն արձանագրվել է աշխարհի հզորագույն մայրաքաղաքում:
Խոսելով ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից խաղաղության գործընթացի քննադատությունների մասին՝ Բագրատյանն ասում է՝ պետականություն սիրող, հարգող անհատները չպետք է քաղաքական պատուհանից նայեն այս երևույթին, այլ պետականության գաղափարախոսության պրիզմայից: Եթե Հայոց պետականությունը ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր ապրելու իրավունքը, խաղաղության մեջ ապրելու իրավունքը, իր սահմանների ճանաչված լինելու իրավունքը, չնկատելը իսկապես հայեցի չէ, և քաղաքական խանդը շատ ավելի ազդեցիկ է այդ մարդկանց վրա, քան իրականությունը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()