ՆԱՏՕ-ն ողջունել է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին՝ խաղաղության մեջ իր ներդրման համար:

Այդ մասին սոցցանցի X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։

«Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, արդեն անփոփոխելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ