![]()
Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման առիթով: Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության օգտին եւ շարունակելու է վճռականորեն աջակցել նրանց»,- ասված է գրառման մեջ:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
![]()