![]()
Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ, սա հստակ արձանագրված է և նախաստորագրված։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պետք է ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո։
Պետք է սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ, կամ էլ, էլի համարժեքության սկզբունքի հիման վրա, օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականցվի այն տրամաբանությամբ, որ 29 հազար 743 քառ կմ-ը տարածքը անխախտելի մնա, իրենց տարածքն էլ՝ համապատասխանաբար:
Բայց, եթե նման բան լինի, դա պետք է լինի հանրաքվեով, բայց գուցե հարցը դրան չհասնի»,- ասել է Փաշինյանը։
![]()