ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Սպիտակ տանը տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջնորդները ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Միթար Հայրապետյանը:

«Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ կարևորագույն այս փաստաթղթի բովանդակությանը»,- գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ