![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ասուլիսի ձևաչափով պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին:
Ինչո՞վ է տարբերվում ամերիկյան միջնորդությունը ռուսական միջնորդությունից: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հաճախ դրսևորած ապակառուցողական մոտեցումը՝ չկա՞ մտավախություն, որ այս անգամ ևս կարող է նման բան լինել: Եվ նախաստորագրված պայմանագիրը երվանի՞ց է իրավաբանական ուժ ստանում՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, վարչապետն ասել է.
«Ընդհանրապես, կարելի է ասել, որ միշտ էլ այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանավորվածության և ցանկացած պայմանագրի նկատմամբ, բայց նաև այսօրվա արարողության, հռչակագրի ստորագրման տրամադրությունը, իմ հայտարարությունները, նախագահ Թրամփի հայտարարությունները ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարծում եմ խոսում են որոշակի մթնոլորտի փոփոխության մասին և ստացվեց այնպես, որ իսկապես հայաստանցի լրագրողի հարցին, որը հենց դրա վերաբերյալ է, ալիևի տված պատասխանին ես իսկապես անկեղծորեն բան չունեի ավելացնելու:
Ես կարծում եմ, որ կա հետաքրքրվածություն և նաև Միացյալ Նահանգների ներկայությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկի համար:
Սրա մասին է խոսքը, որ այն ինչ որ մենք որոշել ենք, ես արդեն էլի ասեմ, որ հաջողություն է և՛ Հայաստանի, և Ադրբեջանի, և տարածաշրջանի համար: Եթե մի բան համարվում է հաջողություն, մենք համարում ենք հաջողություն, ինչու հրաժարվել, հրաժարվել որ ի՞նչ նպատակի հասնել, եթե կար այդ նպատակը կամ այս պայմանավորվածությունը չէր բավարարում իսկապես կարելի էր չհամաձայնվել այս պայմանավորվածությանը:
Ի վերջո, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել բավականին տևական, մանրամասն բանակցությունների արդյունքում և կողմերը էդ բանակցությունների արդյունքում որոշել են, վերլուծել են որ այն տեքստը և այն բանաձև որ առաջարկվում է, համապատասխանում է իրենց ղեկավարած երկրների շահերին: Հետևաբար ինչու հրաժարվել դրանից: Կարծում եմ, որ մենք ընդհակառակը, պիտի այս հենքի վրա կառուցենք և ամենօրյա աշխատանք իրականացնենք որպեսզի այն ինչի պատճառով այսօր իրադարձությունը համարվում է պատմական, դա տեղի ունենա, այդ պատմությունը դառնա իրականություն:
Ես դժվար եմ պատկերացնում հետդարձի շահագրգռությունը, որ ի՞նչ լինիմ հանուն ինչի՞:
Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է: Ադրբեջանը իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։
Սա ներքին հատվածն է: Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան: Այստեղ կարող է հարց հնչել, որ օրինակ այսօր Ադրբեջանը ունի երկաթուղային կապ Ռուսաստանի հետ և այդպես շարունակ: Բայց մենք այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ ենք հրավիրելու կամ դռները ուղղորդվելու են այս ճանապարհից օգտվելու և դա ահռելի եկամուտներ է բերելու թե Հայաստանի, թե Ադրբեջանին: Ինչու հրաժարվել դրանից, ինչ նպատակի համար: Ես այդ նպատակը, ճիշտն ասած, գոնե այս պահին չեմ տեսնում և նաև ադրբեջանի նախագահի, մեր բոլորիս հայտարարությունները դրա մասին չեմ վկայում և վկայում են ընդհակառակ հակառակի մասին, որ մենք հիմա շատ ոգևորված պետք է զբաղվենք պայմանավորվածությունների իրագործմամբ և նախագծերի իրականացմամբ»։
![]()