Խաղաղությունը իրականություն է. ստորագրված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ի և տարածաշրջանի զարգացմանը. Հարությունյան

Կարևոր և պատմական է Վաշինգտոնում կայացած հանդիպումները և դրանց արդյունքներով ստորագրված փաստաթղթերը:

Դրանք նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Կարծում եմ, այսօր շատ կարևոր, պատմական օր է, որովհետև այս պրոցեսը երկար նախաձեռնվել էր, տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը ցանկացել է այս խաղաղությունը, բայց վերջին տարիների մեծ ջանքերի շնորհիվ դա հնարավոր է դառնում, նաև, իհարկե, գործընկեր պետությունների միջամտությամբ և մասնակցությամբ։ Խաղաղությունը իրականություն է, և մենք դա պետք է արձանագրենք:

Կարծում եմ ամենակարևոր բանը, որ խոչընդոտում է այսօր Հայաստանի Հանրապետության զարգացմանը, խաղաղության բացակայություն է։ Եվ ես վստահ եմ, որ բոլոր այն փաստաթղթերը որոնք ստորագրվել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նպաստելու են բացառապես Հայաստանի և տարածաշրջանի զարգացմանը, բայց առաջին հերթին Հայաստանի զարգացմանը, որովհետև այն շրջափակումը, որ ունեցել ենք մենք տասնամյակներ շարունակ, թույլ չի տվել մեզ հավուր պատշաճի զարգացնել տնտեսության բոլոր ոլորտները, մեր կենսական կարևոր ոլորտները, կրթությունից սկսած, առողջապահությունից, արդյունաբերությունից, բոլոր, բոլոր ոլորտները։ Ես վստահ եմ, որ ընդամենը շաբաթներ հետո մենք լուրջ արձագանքներ ենք ունենալու այս ուղղությամբ»,- ասել է նա:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ