ՀՀ վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ հարցերին

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն հարցերը կարող են ուղարկել press.office@gov.am հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց:

Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով», — գրել է Բաղդասարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ