Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։

Հիշեցնենք որ՝

Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ:

Հայտարարությունները, փաստաթղթերի ստորագրումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվելու են Առաջինի լրատվական ալիքով, Առաջին ալիքով և «Լուրերի» սոցիալական հարթակներում:

«Լուրերի» հատուկ թողարկումն ուղիղ եթերում կլինի ժամը 22:00-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ