Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են երկկողմ և եռակողմ հանդիպումներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ