![]()
Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի (բացառությամբ կմ11+000-կմ12+000 հատվածի) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:

17.2կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
![]()