ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կալանավորվել է

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է:

Այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:

Վարդան Հարությունյանը 2014–2016 թվականներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենն է եղել, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016-2018 թվականներին՝ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ