Վերջին շաբաթում գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար։

Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական միջին ջերմաստիճանները բարձ են նորմայից 3-5 աստիճանով։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ օգոստոսի 1-7-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել են բավականին բարձր և՛ գիշերային, և՛ ցերեկային ջերմաստիճաններ։

Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները գրանցվել են Երևանի ցածրադիր հատվածներում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրի և Երևան-ագրո (Մերձավան) օդերևութաբանական կայաններում գրանցվեցին աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ, և ողջ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը չնվազեց 28․5 °C-ից։

Շոգ եղանակները բերեցին բարձր ցերեկային ջերմաստիճաններ։ Օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը Արենիում (42․6 °C), Երևանում (41․9 °C), Արարատի մարզում (41․3 °C), Աշտարակում (41 °C) և Արմավիրում (40․4 °C)։

photo_2025-08-08_15-27-16.jpg (39 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ