27-ամյա երիտասարդի տանը խուզարկությամբ հրացաններ են հայտնաբերվել

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ