Վարչապետին սպանելու կոչերը ՌԴ-ից էինք լսում. աշխարհիկները ձախողել են, հերթը հոգևորականներինն էր. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ տևական ժամանակ է՝ մեր դեմ վարում են հիբրիդային պատերազմ, իսկ դրա բաղադրիչները հետևյալն են. «ՀՀ քաղաքացիները ամեն առավոտ պետք է արթնանան վախի մթնոլորտում, պիտի վստահ լինեն, որ երկրում անկառավարելի, քաոտիկ իրավիճակ է, եթե պատերազմը չի սկսվել առավոտյան 11-ին, սկսվելու է 15-ին, եթե «պլստացինք», երեկոյան պարտադիր պատերազմ պիտի սկսվի»:

Ադամյանի խոսքով՝ մեզ փորձում են անվերջ դա ներշնչել, սակայն առ այսօր ժողովրդի մեծամասնությունը սադրանքների չի ենթարկվել, այն կրիտիկական զանգվածը փողոց դուրս չի եկել, չի հետևել «Զարթնիր լաոներին», դիմամադրության շարժումներին, իշխանսաղաթելյաններին, հայտնի հոգևորականներին և վերջերս էլ արդեն հայկական Իվանաշվիլու պլանը փորձող Սամվել Կարապետյանին: Ըստ Ադամյանի՝ հիմա Կրեմլում որոնումների մեջ են, թե հաջորդը ում պետք է գործուղեն:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը նաև նշում է, որ համարում է՝ Սամվել Կարապետյանը ոչ այնքան Հայաստանի Հանրապետության կալանավորն է, որքան Ռուսաստանի Դաշնության, որովհետև նա սեփական կամքով երբեք չէր ստանձնի այն գործը, որ ստանձնել է․ դա է ռուսական ժողովրդավարությունը։

Ադամյանը մեծ ցավով է արձանագրում, որ Հայ առաքելական եկեղեցին ընդգրկվել է պետության դեմ շարժման գործում, այլապես երբ Բագրատ Գալստանյանը Կիրանցով գնում էր Արցախն ազատելու, հետո գալիս Երևան, 15 րոպե ժամանակ տալիս վարչապետի հրաժարականի և այլնի համար, նույն օրը կամ հաջորդ օրը պետք է ոչ թե սառեցվեր, այլ կարգալույծ արվեր։ Դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայ առաքելական եկեղեցու որոշակի թվով հոգևորականներ կաթողիկոսի գլխավորությամբ ընդգրկված են այդ շարժման մեջ, ՀՀ ինիշխանության դեմ են գնում։

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունների մասին, թե պետք է ազատ արձակել, այսպես ասած, «քաղբանտարկյալներին»՝ Ադամյանը նկատում է՝ նա վաղուց դադարել է լինել այն «օձ հմայողը», որի մի բառով 88-ին շնչում, շունչդ պահում էիր մինչև հաջորդ բառն ասի, և եթե ուշացներ, չէիր շնչում: Ըստ Ադամյանի՝ վաղուց արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնորդ չէ, բայց կողքից երևի իրեն ասում են․ «Շե՛ֆ, մի բան ասա, ժողովուրդը սպասում է քո խոսքին, շե՜ֆ, չի կարելի, որ դու այս պահին լռես, գնա վեհանձնաբար հերթական անկապ հայտարարությունն արա»:

Ապա Ադամյանը նշում է՝ ո՞նց եք պատկերացնում՝ մի քաղբանտարկյալ, որ իր համար նստած ում պատահի դատի տա, և առաջարկում Բագրատ Գալստանյանին՝ մեկ առ մեկ կամ ինչ-որ անձերի դատի տալու փոխարեն դատի տալ ամբողջ հայ ժողովրդին և մտնել Գինեսի գիրք, որովհետև որևէ հոգևորական դեռ իր ազգին դատի չի տվել:

Ըստ Ադամյանի՝ Բագրատ Գալստանյանը ողբում է իր համատիեզերական պարտությունը, և այդ ճանապարհով է գնում նաև Սամվել Կարապետյանը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ