Անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով. «ՀայՓոստ»-ի անունից կեղծ հաղորդագրություն են ուղարկում

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ընկերության անունից կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկվում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով։

«Պաշտոնապես հայտնում ենք, որ «ՀայՓոստ»-ը այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:

Հավելենք, որ «ՀայՓոստ»-ի հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

«ՀայՓոստ»-ի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից.

https://www.haypost.am/

ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/haypost.am

ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/haypost.official/?hl

(010) 514-514»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ