Կոռուպցիոն սկանդալ, արձակուրդ և հրաժարական. Լիտվայի վարչապետը լքել է պաշտոնը

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, որը երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալից հետո, հրաժարական է տվել վարչապետի, ինչպես նաև Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոններից։

Վարչապետի որոշման մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահը:

«Գինտաուտաս Պալուցկասը զանգահարեց ինձ առավոտյան և տեղեկացրեց իր հրաժարականի մասին, և դա միակ ճիշտ որոշումն էր»,- ասել է նա:

Գինտաուտաս Պալուցկասը հաստատել է իր հրաժարականի վերաբերյալ տեղեկությունը: Նա Լիտվայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ