Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ-ում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են երեք ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում:

Այս մասին հայտնում են Նեքրին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։

«Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ