Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար․ Պապոյան

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։

Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար։ Ի գործ»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ