Աբովյանում պարեկները օպերացիա են իրականացրել․ 31-ամյա օրինախախտը հայտնաբերվել է

Հուլիսի 30-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու և հեռախոսով խոսելով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրականացվել է օպերացիա։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և ենթարկել վարչական պատասխանատվության։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Արման Ե․-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ