Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժին հաջորդել է 6.3 մագնիտուդով ավելի քան 130 հետցնցում

Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո՝ 12 ժամվա ընթացքում, Կամչատկայում գրանցվել է ավելի քան 130 հետցնցում։

Այս մասին հայտնել է Kamchatinfo.com-ը:

Ցնցումների ուժգնությունը կազմել է մինչև 6.3 մագնիտուդ։ Դրանցից մի քանիսը զգացվել են Պետրոպավլովսկ-Կամչատկայում 3-4 մագնիտուդով։

«Պետրոպավլովսկ-Կամչատկայում զգացվել են որոշ հետցնցումներ՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները շարունակվում են. վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ևս 10-ը»,- ասվում է Երևանի ժամանակով ժամը 16:47-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կամչատկայի երկրամասում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը, որի մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասել է 8.7-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ