![]()
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ, շանը կապած մեքենային, վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
![]()