Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիա» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում դատախազի միջնորդագրի հիման վրա համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձան հանդիսացող տարածքում օտարված 0.10519 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ (հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնելու աշխատանքներն ընթացքի մեջ են):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ