Հրդեհ Երևանում. մեկնել են 5 մարտական հաշվարկ և հերթապահ խմբերը

Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում է բուսածածկույթ և չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 18:08-ին: Այրվել են բուսածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ