Արտահանման կրճատում ըստ էության չունենք, ընդամենը վերացել է ՀՀ-ով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան. Պապոյան

Մինչ ֆեյսբուքյան «ստատուսչիները» ինչ-որ մտացածին, հնարած տնտեսական անկումների մասին տեքստեր են մոգոնում, պարզապես հիշեցնեմ, որ 2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով և արձանագրվել է ռեկորդային քանակով աշխատատեղեր (796,5 հզ) ու աշխատավարձեր։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ շարունակելով.

«Սա նշանակում է, որ տնտեսական աճը հասնում է մարդկանց մեծամասնությանը և վերաբերվում է միլիոնավոր մարդկանց, ոչ թե մի քանի ընտանիքների, ինչպես եղել է երկար ժամանակ։

Իսկ «ծակ պրոֆեսոր ստատուսչիներին» բարեկամաբար բացատրեմ, որ արտահանման կրճատում ըստ էության չունենք, քանի որ ընդամենը վերացել է Հայաստանի տարածքով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան, ինչը Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին տալիս էր զրոյին ձգտող օգուտ։

Պա՞րզ է, հասկացա՞ք «ծակ պրոֆեսորներ»»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ