![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի համոզմամբ՝ ընդդիմության երազանքն այն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված զիջվի՝ միջանցք տրվի, սակայն ի տխրություն իրենց՝ որևէ միջանցք չի լինելու, տարածք չի տրվելու:
Գրիգորյանի խոսքով՝ ընդդիմությունը դարձել է հակառակորդ պետության մամլո խոսնակը:
Խոսելով Խաղաղության պայմանագրի և ընդդիմության այն պնդումների մասին, թե դա ոչինչ չի տալու հայկական կողմին՝ Գրիգորյանն ասում է՝ ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է խաղաղություն, իսկ Խաղաղության պայմանագիրը մեզ օդ ու ջրի նման պետք է տնտեսության զարգացման համար:
Խոսելով Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժ ստեղծելու մասին՝ Գրիգորյանը նկատում է՝ 2026 թվականին իրենք ապտակ են ստանալու ՀՀ քաղաքացիներից, մեծամասնությունը չի քվեարկելու նրանց օգտին:
Որոշ հոգևորականներ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին ընդդիմություն են, և սատարում են ցանկացածին, որ ապօրինի գործով ձերբակալվում է՝ նրանց անվանելով քաղբանտարկյալ:
Պատգամավորը պատրաստվում է միանալ վարչապետի կողմից նախաձեռնվող հավաքին Էջմիածնում, որը, ըստ նրա, ոչ այնքան հանրահավաք է, որքան հոգևոր հանդիպում, որին օր օրի ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում մասնակցել:
Գրիգորյանը վստահ է՝ Կտրիճ Ներսիսյանը գնալու է, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը և էլի շատ ու շատ պատվիրաններ, որոնց մասին եթերում չի կարող ասել:
Ըստ պատգամավորի՝ բնակչության մեծ մասը եթե ոչ բարձրաձայն, ապա իրենց տներում խոսում է այդ մասին: Պատգամավորը հիշում է՝ իր պապի պապը՝ տեր Հովհաննեսը, համայնքի քահանան է եղել, որը մշտապես Աստվածաշունչ է կարդացել՝ միշտ ասելով, որ կաթողիկոսը հանցագործ է:
Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ իրենց տներում խոսում են, թե ով է Կտրիճ Ներսիսյանը և ինչեր է արել:
«Ինքը կաթողիկոս դարձավ «Հոկտեմբերի 27»-ին, երբ սպանվեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ինքն այդ օրը չսգաց ու փորձեց միանգամից ընտրվել․ եկել է ժամանակը, որ ինքը գնա, և գա բարեպաշտ մարդ, որ հավատում է Աստծուն և Աստծո զավակ կկոչվի»,- ասում է Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()