Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ․ Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է․ Ալեն Սիմոնյան (լուսանկար)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալքում գրել է․

Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ:

Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է:

Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն: Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով:
Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ