Հիմնանորոգվում է Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհին գտնվող կամուրջը, որն ամբողջությամբ քայքայված է եղել

Հիմնանորոգվում է Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհի (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։

«12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։

220.jpg (787 KB)

Ինչպես նշում է կապալառու ընկերության՝ «Պրետոր» ՍՊԸ արհեստական կառուցվածքների ինժեներ Հովհաննես Հայրապետյանը, ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։

221.jpg (965 KB)

Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ Համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո որոշվել է ամբողջովին ապամոնտաժել գոյություն ունեցող կամուրջը և դրա փոխարեն կառուցել նոր լուծումներով կամրջային անցում։

222.jpg (740 KB)

Նշենք նաև, որ ավարտական փուլում է գտնվում նույն ճանապարհի ՊԿ27+96-ում գտնվող կամրջի հիմնանորոգումը։

Երկու արհեստական կառուցվածքներն էլ հիմնանորոգվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի հրապարակած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ