Ռուսաստանն ամբողջությամբ արգելել է բենզինի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը մինչև օգոստոսի վերջը բենզինի արտահանման վրա լիակատար արգելք է դրել։ Սա բխում է երկուշաբթի՝ հուլիսի 28-ին կառավարական գործակալության կայքում հրապարակված որոշումից։

«Որոշումը կայացվել է բարձր սեզոնային պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում ներքին վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար»,- նշել է Կառավարությունը։

Փետրվարի վերջին Ռուսաստանի իշխանությունները մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել էին բենզինի արտահանման արգելքը ոչ արտադրողների, այսինքն՝ առևտրականների, նավթամբարների և փոքր նավթավերամշակման գործարանների համար։ Նոր որոշումը արգելում է բենզինի ներմուծումը, այդ թվում՝ նավթամթերք արտադրող ընկերությունների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ