![]()
Նյու Յորքի Մանհեթեն քաղաքի բարձրահարկ շենքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրավապահ մարմինների աղբյուրների տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության աշխատակից»,- գրում է լրատվամիջոցը։
NYP-ն իր հերթին հայտնում է 6 զոհի մասին։
Հրաձիգը գործել է միայնակ։ Նա նույնականացվել է որպես 27-ամյա Շեյն Դևոն Թամուրա Լաս Վեգասից։ Դրդապատճառը դեռևս պարզված չէ։
![]()