Տրանսպորտում վերահսկողության իրականացնողների համար կանցկացվեն դասընթացներ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հասարակական տրանսպորտում վերահսկողության խնդրին։

Նա նշել է, որ հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։

«Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին՝ ծրագրային աշխատանքները այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, և հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ՝ այն մասին, թե ինչպես իրականացնել ստուգումները տրանսպորտում։ Դրանից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,- ասել է Գրիգորյանը։

Քաղաքապետ տիգրան Ավինյանն ի պատասխան հետաքրքրվել է, թե դա նշանակում է՝ այս շաբաթ սկսո՞ւմ են վերապատրաստումը, և փաստացի արդեն սկսում են պոտենցիալ խախտողներին տուգանե՞լ:

«Այո»,- պատասխանել է փոխքաղաքապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ