![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու շատրվանների շուրջ ստեղծված աղմուկին:
«Գյումրու ապապետական քաղաքային իշխանությունների հերթական «գլուխգործոցը»։
Սրանք դեռ չեն հասկանում, որ իրավապահներին ամենաշատ դիմող, բայց պատերի տակ կամ տեսախցիկների առաջ «լավ տղա» ներկայացողների ժամանակները անցել է։
Սրանք դեռ չեն հասկանում, որ Գյումրիում մարդիկ աշխատել, արարել, ապրել են ցանկանում, ոչ թե հանցագործ կյանքը խրախուսող դուրսպրծուկ պաշտոնյաների նմանատիպ արարքները տեսնել կամ վայելել։
Սրանք դեռ չեն հասկանում, որ պետությունում ենք ապրում, ոչ թե իրենց երազած լադիմիրիչների հովանու ներքո գուբեռնյայում։
Սրանք դեռ չեն հասկանում, որ պետության համը բերաններում է մնալու շուտով»,- գրել է նա:
Նշենք՝ հուլիսի 27-ին Գյումրու երգող շատրվաններում միացված է եղել «Доля Воровская երգը:
![]()