Սերժիդ խնամված, հարուստ նկարներից դիր, նայենք. գիտենք՝ մանկուց ոսկե տակաշորով էր. Ալեքսանյանը՝ Ֆարմանյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Ֆարմանյանի գրառմանն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախկինում «անխնամ, անլվա, աղքատ ու գեշ» են եղել:

«Սամո ջան, մի հատ Սերժիդ խնամված, հարուստ նկարներից դիր, նայենք: Դե բոլորս էլ գիտենք՝ Սերժը Ալեն Դելոնի մրցակիցն է եղել համակրելիության դաշտում, դե իսկ հարստության մասին էլ չասեմ՝ մանկուց ոսկե տակաշորերով:

Ողբերգություն է, որ սա ու նմանները դասավանդում են Ամերիկյան համալսարանում:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ էս առանձնյակի քույրը համալսարանի պրոռեկտոր էր և ըստ մեղադրանքի 3000 շրջանավարտից խաբեությամբ գումար էր տարել, հետո էլ փախել երկրից»,- գրել է Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ