![]()
Թուրքիայում ռեկորդային շոգը հանգեցրել է զանգվածային անտառային հրդեհների: Մի քանի օր առաջ 11 հրշեջ և անտառապահ մահացել էր Անկարայից 250 կիլոմետր հեռավորության վրա բռնկված հրդեհի պատճառով:
Ինչպես հաղորդում է NTV-ն, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր լանդշաֆտային նոր հրդեհ է բռնկվել գրեթե երեք միլիոն բնակչություն ունեցող Բուրսա քաղաքի ծայրամասում:
Հրդեհը սկսվել է շաբաթ երեկոյան Գյուրսու և Քեսթել քաղաքային շրջանների մոտ գտնվող լեռներում։ Կրակը արագ տարածվում է ուժեղ քամիների և երաշտի պատճառով, ինչը տարածաշրջանում գրանցված ռեկորդային շոգի ալիքի հետևանք է։ Փրկարարները տարհանել են երկու գյուղերի բնակչությանը, և բացվել են 2000 մարդու համար նախատեսված ժամանակավոր բնակության կենտրոններ։
Բուրսան Անկարայի հետ կապող դաշնային մայրուղին փակվել է։ Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կրակի պատը մոտենում բնակելի շենքերին՝ փակելով մայրուղիները։
Անտառային հրդեհներից առաջացած մոխիրը ծածկել է Բուրսայի փողոցները։
![]()