16-ամյա տղա է ջրահեղձ եղել

Հուլիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարները, ջրասուզակը:

Վերջինս մտել է ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ