«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակը՝ վտոբուսների վթարի հետևանքով տուժածների մասին

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը մանրամասներ է հայտնել հուլիսի 26-ին ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վերաբերյալ։

«Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները։

Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,– գրել է խոսնակն իր էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ