Մասնակցեցի «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ»-ին:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը՝ մանրամասնելով.

«Մասնակցեցի Սևան ստարտափ սամմիթին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին:

2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ, իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։

Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք,

Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը,

Հիմնել ենք միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։

Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ