Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։

«FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում:

Կալիֆոռնիայի հարավային մասում՝ Լոս Անջելեսի շրջանում, հունվարին անտառային հրդեհների պատճառով զոհվել է ավելի քան 30 մարդ, ոչնչացվել են մոտ 18 հազար տարբեր շենքեր։ Հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության հետ կապվածները, հայտարարել են հրդեհներից տուժածների կամ գույքը կորցրածների համար դրամահավաքի մասին։ Այս նախաձեռնության շրջանակներում հունվարի 30-ին Կալիֆոռնիայում տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ երգչուհիներ Բիլի Այլիշի, Լեդի Գագայի, Քեթի Փերիի և այլ հայտնի կատարողների մասնակցությամբ։ Հավաքվել է մոտ 100 միլիոն դոլար, սակայն, ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, միջոցները հետագայում բաշխվել են մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների միջև և ուղղակիորեն չեն փոխանցվել տուժածներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ