Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը զարմանում է, թե ինչի վրա են հրճվում, ուրախանում և համարում հաղթանակ կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի համախոհները:

Ըստ նրա՝ արբիտրաժային որոշումը որևէ մեկի պարտության կամ հաղթանակի մասին չէ:

«3 տեսակի հայց է ներկայացվել, որոնցից երկուսը մերժվել է: Սրա մասին, իհարկե, չեն խոսում, քանի որ իրենց ձեռնտու չէ, մյուս մասով էլ միջանկյալ որոշում է կայացվել: Արդարադատության նախարարը ասել է, որ այս որոշումը դեռ պետք է ներպետական դատարանով անցնի և ճանաչվի, այնուհետև կատարման և չկատարման մասին խոսվի»,- ասում է նա:

Պատգամավորի խոսքով՝ պետությունը դեռ ՀԷՑ-ի ազգայնացման փուլ չի մտել. ժամանակավոր կառավարիչ նշանակելը այս ամենից դուրս է:

Միաժամանակ իշխող ուժի անդամը համոզմունք է հայտնում, որ ՀԷՑ-ի ազգայնացումը բխելու է ՀՀ քաղաքացու շահից. «Քաղաքացիները դժգոհում են․ դիմումներ ենք ստանում: ՀԷՑ-ում խնդիրներ կան․ սա նաև անվտանգության հարց է»:

Պատգամավորը մանրամասնում է, որ ՀԷՑ-ը պետականացնելու մի քանի գործոն կա՝ հասարակական կարգի պահպանումը, դիտավորյալ էներգետիկ ճգնաժամ առաջացնելը, չարաշահումները: Նա վստահեցնում է՝ այստեղ անձնական խնդիր չկա:

Ղազարյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից ուղարկված է ՀՀ-ի դեմ որպես գործիք օգտագործվելու, թեպետ փորձում են իրենց տարանջատել:

«Ինչպես կարող է Կարապետյանը տարանջատվել Ռ. Քոչարյանից, երբ նրա ազատման գումարը ինքն է տվել, Ս. Կարապետյանի եղբայրը եղել է հանրապետական, տարիներ շարունակ թելերով կապված են, հիմա դուրս են գալիս ասում՝ նախկինների հետ կապ չունեն»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս ասում է. «Երբ Եկեղեցին ազատենք անաստվածներից, Մայր Աթոռի վարկանիշն ավելի կաճի»:

Ալխաս Ղազարյանը պատրաստվում է մասնակցել վարչապետի նախաձեռնած հանրահավաքին․ նա մտավախություն չունի, որ բախումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի կոչերին, պատգամավորը հիշեցնում է. «Դաշնակցությունը դրեց փակեց, Գարեգին Բ-ին դռան շեմից հետ ուղարկեց, հիմա հանդուրժողականությունից է խոսում․ տարիքի հետ երևի իրականության զգացողությունը կորցրել է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ