Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ հետեւել են կատարված եւ ընթացող աշխատանքներին։ Շինարարը եւ տեխհսկողը ներկայացրել են աշխատանքների ֆիզիկական առաջընթացը, քննարկել առաջիկա անելիքները։

Տնօրենը հատուկ նշել է ճանապարհի կահավորումը ըստ նախագծի եւ որակյալ նյութերով իրականացնելու հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ