![]()
Հուլիսի 25-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Լեքսուս» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
![]()