Հայտնաբերվել են Ամուրի մարզում կործանված ինքնաթիռի «սև արկղերը»

Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են «սև արկղերը», որոնք շուտով կհասցվեն Մոսկվա՝ վերծանման համար։

Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի կառավարության Telegram ալիքում։

«Սև արկղերը հայտնաբերվել են վթարի վայրում, դրանք շուտով կհասցվեն Մոսկվա՝ վերծանման համար», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Ամուրի մարզում Տինդա քաղաքի մոտ կորածնվել էր Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որի բոլոր ուղևորներն ու անձնակազմը, ընդհանուր առմամբ՝ 48 մարդ, մահացել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ