Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ