![]()
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի սատարում Պաղեստին պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը։
«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն նպաստում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և ավելի է խոչընդոտում խաղաղության հնարավորությանը», — գրել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Փարիզի որոշումն «ապտակ» է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման զոհերին։
Նախօրեին Մակրոնը հայտարարել էր, որ սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետականությունը։
![]()