Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամներին՝ գրելով.

«Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ։ Ես ոչ միայն դեմ չեմ, այլև ուրախ կլինեմ։ Թող պաշտպանվի, ոնց ուզում է, բայց մի հարց․ եթե սենց լավ պաշտպանվել գիտեք, բա էդ ի՞նչ էր, որ արդեն քանի տարի է՝ ձեր սիրելի Մարգարիտա Սիմոնյանն ու Սոլովյովը, Զատուլինն ու Սեմյոն Բաղդասարովը, Սկաբեևան ու Տոլստոյը ձեր ֆինանսավորած ռուսական հեռուստաալիքներով ամեն օր հայհոյում են հայ ժողովրդին, զրպարտում, թույն ու ցեխ են արձակում ու ատելություն տարածում։ Ո՞ւր էր ձեր թասիբը, որտե՞ղ են այդ նույն փաստաբանները, երբ հայ ժողովրդին են թիրախավորում։

Ինչո՞ւ ձեր ունեցած հնարավորություններով գոնե մեկ անգամ չպաշտպանեցիք այն երկիրը, որի դեմ այսօր միջազգային դատարաններ եք դիմում։ Ինչո՞ւ երբեք ոչ մի օր չդատապարտեցիք նրանց, ովքեր ամեն օր ձեր հայրենիքի մասին լուտանքներ են հնչեցնում։ Այդ ժամանակ լռում էիք, ամսական ծրարով փող էիք տալիս նրանց, հիմա հիշել եք իրավունքի գերակայության մասին։

Խնդիրը Սամվել Կարապետյանի պաշտպանվելու իրավունքը չէ, խնդիրը Հայաստանի երբևէ չպաշտպանված արժանապատվությունն է»։

Գրառմանը կից Բաբաջանյանը սքրինշոթ է հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ