Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պնդել է, որ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է։

Նա այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե նշանակման որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է եղել, իսկ ինքը դեմ չի եղել:

«Ո՛չ, Ռոմանոս Պետրոսյանին ես եմ նշանակել, որովհետև ճանաչում եմ բավականին վաղուց ու գնահատում եմ նրա կառավարչական որակները հատկապես վերջին 3,5 տարիների ընթացքում ՊՎԾ-ում իր կառավարչական արդյունավետ աշխատանքը: Այս պահին, իմ համոզմամբ, ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչը պետք է լավ մենեջեր լինի, և այդ որակները, այդ կրթությունն օրենքով սահմանված պահանջներին բավարար լինելու պայմաններում իմ ընտրությունը կանգնել է նրա վրա»,- մանրամասնել է Մեսրոպյանը։

Հարցին, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը դեմ լիներ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությանը, Մեսրոպյանը նշել է. «Ես եմ որոշում»։

Նրա խոսքով՝ օրենքով դա իրեն տրված բացառիկ իրավունք է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ