![]()
Եկեղեցու ինքնիշխանությանը իրական, համակարգված և պետականորեն հաստատված հարված է հասցրել միայն ցարական Ռուսաստանը՝ 1836 թվականին, երբ Նիկոլայ առաջինը իր հայտնի ստորագրած «Պոլոժենի»-ով սուրբ Էջմիածինը զրկեց իր վարչական և հոգևոր ինքնավարությունից՝ այն ենթարկեցնելով ռուսական իշխանության վերահսկողությանը:
Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և ասել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«Այսպիսով, պատմության մեջ առաջին և միակ դեպքը, երբ հայ եկեղեցին օրինական կերպով ենթարկվել է արտաքին ուժի՝ եղել է ցարական Ռուսաստանը: Այսօր, այս պատմական փուլում մեր առաջ կանգնած խնդիրը ռուսական համակարգային ազդեցության քաղաքական և նաև հոգևոր ճնշման լիարժեք չեզոքացումն է և մենք հասնելու ենք այդ նպատակին»,- հայտարարել է Բաբաջանյանը:
![]()