![]()
Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, և հնարավոր է՝ ներսում քաղաքացի լինի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։
Մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։
![]()