Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «ԻԳԻԹ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին (Շիրակի մարզ, գյուղ Ազատան 54/6):

Ստուգմամբ արձանագրվել է, որ թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը:

Այսպես՝

  • արտադրամասի հատակների մակերևույթների մի մասը եղել է ոչ պատշաճ վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս դրանք հեշտորեն լվանալ և ախտահանել,
  • առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • արտադրանքի պատրաստման գործընթացում օգտագործվել են տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնց մի մասը պատրաստված չի եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։
    Ընկերության տնօրենությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ